Բելգիայի պաշտպանության նախարարությունը Մոսկվայից տվյալներ է ստացել Հալեպի մերձակայքում խաղաղ բնակչության դեմ իրականացված ավիահարձակումների վերաբերյալ:
Բրյուսելը հերքում է Հալեպը ռմբակոծած կործանիչների պատկանելությունը բելգիական օդուժին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ հավելելով, որ պաշտոնական Բրյուսելը հերքում է, որ փաստաթղթերում ներկայացված համարները պատկանում են երկրի թագավորական օդուժի ինքնաթիռներին:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Մոսկվայում Բելգիայի դեսպանատան ռազմական կցորդին է փոխանցել ենթադրյալ ապացույցներ առ այն, որ բելգիական օդուժին պատկանող F-16 կործանիչներն են կրում հոկտեմբերի 18-ին իրագործված ու մի շարք խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած ավիահարվածի պատասխանատվությունը»,-հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ երեքշաբթի Հալեպի արվարձաններից մեկում գտնվող Հասաջեք բնակավայրի ուղղությամբ ավիահարված է իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ:
Ըստ ՌԴ ՊՆ տվյալների՝ ռմբակոծման հատվածում ֆիքսվել են բելգիական F-16 կործանիչներ: