Երեկ «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի խաղահրապարակում ավարտվել է Ստեփանակերտ քաղաքի աշխատակազմերի միջև մինի-ֆուտբոլի առաջնությունը:
Ավարտվել է Ստեփանակերտի մինի-ֆուտբոլի առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակային առաջին տեղը գրավել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության թիմը: Երկրորդ և երորրդ տեղերը զբաղեցրել են «Ղարաբաղ տելեկոմ»-ի (երկրորդ տեղ) ու կրթության, գիտության և սպորտի նախարարության (երրորդ տեղ) թիմերը:
Մրցանակային տեղեր զբաղեցրաց թիմերին հանձնվել են պատվոգրերեր ու շնորհվել՝ դրամական պարգև:
Հավելենք, որ որ հոկտեմբերի տասնմեկին մեկնարկած առաջնությանը մասնակցում էին ֆինանսների, գյուղատնտեսության, կրթության, գիտության և սպորտի նախարարությունների, արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ), ոստիկանության, «Ղարաբաղ տելեկոմ»-ի, «Հելո թրասթ»-ի և երաժշտական քոլեջի թիմերը: