Տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման նպատակով Թուրքիա է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:
ԱՄՆ պաշտպանության նախարարն Անկարայում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Անկարայում Քարթերը մի շարք հանդիպումներ կանցկացնի պաշտոնատար անձանց, մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Օրակարգային առանցքային թեմաների շարքում են Իրաքում և Սիրիայում վերջին զարգացումները:
Քարթերն արդեն հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ: Հանդիպումն անց է կացվել լրագրողների համար փակ ձևաչափով: