Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել Է մեսենջերների պաշտպանվածության սեփական վարկանիշը:
Հայտարարվել են աշխարհում ամենաանվտանգ մեսենջերները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ վարկանիշի տվյալները մեջբերում Է ՌԲԿ-ն:
Անվտանգության վարկանիշի առաջին տեղերը բաժին են ընկել Facebook Messenger-ին եւ WhatsApp-ին: Երկրորդ տեղում են iMessage-ն, Facetime-ն եւ Telegram-ը, երրորդում՝ չինական QQ-ն ու WeChat-ը:
Կազմակերպության տվյալներով՝ մեսենջերներն ընտրելու գլխավոր չափանիշը եղել Է ծառայությունում գաղտնագրման առկայությունը, որը նպատակ ունի «անձնական կյանքի ու կարծիքներ հայտնելու ազատության անձեռնմխելիությունը պաշտպանել առցանց-սպառնալիքներից», երբ գաղտնագրման համար բանալիները մնում են միայն զրուցակիցների մոտ: Ընդամենն այս գործառույթն օգտագործում են WhatsApp-ը, iMessage-ը, FaceTime-ը, Duo-ն, Line-ը եւ Viber-ը: