Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատմել է, որ Գերմանիայում անցկացված վիրահատությունը բարդ է եղել, բայց հաջող է անցել:
Միհրան Հարությունյանը հրապարակել է բարդ վիրահատության տեսանյութը եւ շնորհակալություն հայտնել Հենրիխ Մխիթարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Վիրահատությունը հեշտ չէր, բայց հաջող անցավ: Շնորհակալություն բժիշկ Գերդ Բաումերին եւ նրա թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին՝ Ֆրանկֆուտում ինձ արժանացրած ուշադրության համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գրում եւ աջակցում էին սոցցանցերում: Գնահատում եմ»,-ֆեյսբուքյան էջում գրել է 27-ամյա ըմբիշը՝ տեղադրելով վիրահատության տեսանյութը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր եկել վնասվածքով։ Ռիո-2016-ի եզրափակիչում նա խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Ըմբիշն այդ վնասվածքը ստացել էր 2015-ին Բաքվում կայացած Եվրոպական խաղերից առաջ: Նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս: