Artsakhpress

Սփյուռք

Հայուհի Քիմ Քարդաշյանն այսօր նշում է ծննդյան 36-ամյակը

Եթե համացանցը ողողված է սկանդալով, հերթական մերկ լուանկարով կամ սելֆիների մի ամբողջ տեղատարափով, ուրեմն վստահ կարելի է ասել՝ այդ ամենի «մեղավորը» ամենացանկալի ու սկանդալային հայուհի Քիմ Քարդաշյանն է:

Հայուհի Քիմ Քարդաշյանն այսօր նշում է ծննդյան 36-ամյակը

Հայուհի Քիմ Քարդաշյանն այսօր նշում է ծննդյան 36-ամյակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղն այսօր նշում է ծննդյան 36-ամյակը, հայտնում է style.news.am-ը:

Շատերն ուրախությամբ են նշում Քիմի հայկական արմատների մասին, ոմանք քննադատում են նրան, որոշներն էլ դժկամությամբ են նշում, որ նա հայուհի է՝ մտաբերելով նրա մասնակցությամբ սկանդալային հոլովակն ու օր օրի համացանցում տեղադրված կիսամերկ լուսանկարները: Սակայն կա մի փաստ, որը ոչ մի կերպ ոչ-ոք չի կարող ժխտել. ԱՄՆ-ում ծնված ու մեծացած այս աղջիկն այնքան հայրենասիրություն է պահել իր մեջ, որ չի մոռանում Հայաստանը՝ ոչ ուրախության, ոչ էլ դժբախտության պահերին:

Քիմի սոցիալական էջերում հայտնված գրառումների շնորհիվ մեր փոքրիկ երկիրն էլ ավելի մեծ ճանաչում է ստանում ամբողջ աշխարհում, իսկ նրա այցը Հայաստան, եւս մեկ կարեւոր քայլ էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն այստեղ, այլեւ ամբողջ աշխարհում՝ դառնալով պարբերականների համար 1 թեման:Այսօր աշխարհում Քարդաշյան ունենալու համար ինչ-որ տեղ պարտական ենք նաեւ Փերիս Հիլթոնին: Այո, հենց այս գլամուրային շիկահերի հետ ըկերության շնորհիվ մարդիկ սկսեցին նկատել փարթամ կազմվածք ունեցող հայուհուն: Սակայն Քիմին չբավարարեց, պարզապես, Հիլթոնի ընկերուհին լինելու փաստը:

2007 թ-ին նա եւ իր ընտանիքը ստեղծում են Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուն, որից հետո ընտանիքի յուրաքանչյուր անդամ դառնում է հայտնի ու քննարկվող: Քարդաշյաններն ամբողջ աշխարհին ներկայացնում էին իրենց կյանքի ամենաինտիմ մանրամասները՝ վեճերը, կռիվներն ու, նույնիսկ, ամենահուզիչ դրվագները:

Այսպիսով՝ Քարդաշյանի սոցիալական ցանցերի հետեւորդների թիվն էլ սկսեց ավելանալ: Հայուհին իր երկրպագուներին ամեն օր ուրախացնում էր որեւէ անկեղծ լուսանկարով կամ սելֆիներով: Շուտով այդ ամենն էլ Քիմի համար դարձավ նոր բիզնես: Նա մտածեց Selfish գիրքը գրելու մասին, որտեղ ներկայացված են նրա լավագույն սելֆիներն ու խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարող ենք ունենալ գեղեցիկ ինքնանկարներ:

Որքան էլ, որ խոսեն աշխարհահռչակ հայուհու մասին, միեւնույն է ժխտել չենք կարող այն փաստը, որ նա իր յուրաքանչյուր քայլով եւ կերպարով ազդեցություն է ունենում թե հանրության, թե մեդիայի վրա: Հենց այդ պատճառով էլ Time ամսագիրը 2015 թ-ին Քիմին ներառեց «Աշխարհի 100 ամենազդեցիկ մարդկանց» ցուցակում:

Այո, նրան փորձում են նմանակել, քննադատել, ընդօրինակել եւ, նույնիսկ, թալանել եւ առեւանգել, բայց հայուհին շարունակում է աչք փակել չարախոսների վրա եւ վայելել իր փառքն ու անձնական կյանքը՝ սիրելի ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի եւ երկու հրաշքների՝ Նորթի եւ Սեյնթի հետ միասին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search