Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերի հետ, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անկարայում դռնփակ հանդիպումը տևել է 30 րոպե, հայտնում է Թերթ.ամ-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ իրենք արդեն ԱՄՆ-ի հետ համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի թուրքական օդուժը կմասնակցի Մոսուլի ազատագրմանն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կազմում: