Artsakhpress

Քաղաքական

ԵԽ գլխավոր քարտուղարը տեսաուղերձ է հղել Երևանում անցկացվող միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր տեսաուղերձ է հղել Երևանում անցկացվող «Սահմանադրական դատարանների որոշումների դերն ու կարևորությունը օրենսդրական բացերի և իրավական անորոշության հաղթահարման գործում» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին, որը կազմակերպվել է ՀՀ Սահմանադրական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի և Նոր ժողովրդավության երկրների սահմանադրական վերահսկման մարմինների կոնֆերանսի կողմից։

ԵԽ գլխավոր քարտուղարը տեսաուղերձ է հղել Երևանում անցկացվող միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին

ԵԽ գլխավոր քարտուղարը տեսաուղերձ է հղել Երևանում անցկացվող միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ԵԽ գլխավոր քարտուղարը նշում է, որ մեծ պատիվ է դիմել խորհրդաժողովի մասնակիցներին, որին, ցավոք, անձամբ չի կարողացել մասնակցել, հայտնում է panorama.am-ը։

Խորհրդաժողովին մասնակցում է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայան։

Յագլանդը շնորհակալություն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին խորհրդաժողովը կազմակերպելու համար։

«Խորհրդաժողովի ժամանակը շատ ճիշտ է ընտրված․ նոր ժողովրդավարությունները վերջին տարիներին հասունացել են։ Ես կցանկանայի որպես օրինակ նշել, որ Հայաստանն այս տարի նշում է ԵԽ-ի անդամակցության 15 տարին։Եվ ես կցանկայի հիշեցնել, որ այս ընթացքում Հայաստանն անգամ հաջողությամբ նախագահել է Նախարարների կոմիտեում։

Ես հատկապես ողջունում են Հայաստանի կողմից իրականացված առաջընթացը՝ ստանձնած պարտավորությունների և կոնկրետ հանձնառությունների կատարման համար՝ որպես ԵԽ անդամ։ Ես նաև ողջունում եմ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված հետագա բարեփոխումների կամքը»,-ասում է Թորբյորն Յագլանդը։
Գլխավոր քարտուղարը նշում է, որ Եվրոպայի խորհուրդը հետևողականորեն աջակցում է անդամ երկրներին՝ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին։ Եթե այն արվում է հետևողականորեն, ապա ստանում է գործողությունների ծրագրի տեսք, որի նպատակն է խթանել Հայաստանի բարեփոխումների օրակարգի համապատասխանությունը եվրոպական չափանիշների հետ։

Հայաստանի հետ Գործողությունների ծրագրի հիմնական առաջնահերթություններից է արդարադատության բարեփոխումները, մասնավորապես սահմանադրական արդարադատությունը։

«Ես մեծ գոհունակությամբ եմ նշում Հայաստանի ու Վենետիկի հանձնաժողովի սերտ համագործակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում։ Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդաժողովի համակազմակերպիչներից է, որը, ի թիվս այլ հարցերի, քննարկելու է հանձնաժողովի վերջին Օրենքի գերակայության լիստը։ Ես համոզված եմ, որ այսպիսի աջակցությամբ ԵԽ-ն կարող է նպաստել՝ հասնելու եվրոպական չափանիշների համապատասխանության։ Իհարկե, դեռևս կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ անհրաժեշտ է հետագա աշխատանք՝ առկա բացերը լրացնելու համար»,-ասում է Յագլանդը։
Գլխավոր քարտուղարը նշում է, քանի որ օրենսդրական բացերն ու իրավական անորոշությունը մտահոգություններ են, ապա այս խորհրդաժողովը կվերլուծի, թե ինչպիսի դեր կարող են սահմանադրական դատարանները կատարել դրանք հաղթահարելու համար։

«Ես հույս ունեմ, որ Ձեր քննարկումներում կկարողանաք հստակ գիծ սահմանել իրավական տեսության և կոնկրետ իրականացման միջև, որը կարող է կիրառվել նաև մյուս անդամ պետությունների կողմից։ Մենք, իհարկե, հաշվի կառնենք այն Ստրասբուրգում։ Անհամբեր սպասում եմ խորհրդաժողովի արդյունքներին»,- ասել է Թորբյորն Յագլանդը՝ մասնակիցներին մաղթելով բեղմնավոր քննարկումներ առաջիկա 2 օրերին։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search