Հասարակություն

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում առկա է մերկասառույց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Մեղրիի սար կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար, 

Քաղաքական