Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է` հասնելով պատմական նվազագույն ցուցանիշին:
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույն ցուցանիշին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին են վկայում ուրբաթօրյա աճուրդների տվյալները, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:
Դոլարն աճուրդի ընթացքում գերազանցել է նախորդ ռեկորդային շեմը. փոխարժեքը հասել էր 3.13 լիրայի, այնուհետև փոքր-ինչ նվազել` հասնելով 3.12 լիրայի:
Փորձագետները լիրայի արժեքի անկումը կապում են տարածաշրջանում քաղաքական անկայունության հետ, որը պայմանավորված է Սիրիայում և Իրաքում ընթացող մարտերին Թուրքիայի զինվորականների մասնակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների սպասված բարձրացմամբ: