ՆԱՏՕ-ի երկրները հրաժարվել են փորձագետների մակարդակով Մոսկվայում քննարկել Բալթիկ ծովի տարածաշրջանում օդային անվտանգության հարցերը։
ՆԱՏՕ-ի երկրները հրաժարվել են Մոսկվայում քննարկել Բալթիկ ծովի տարածաշրջանի օդային անվտանգության հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն։ Նա ընդգծել է, որ դա ցուցադրական որոշում է և ի ցույց է դնում, որ ՆԱՏՕ-ն անկեղծ չէ տվյալ հարցում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան աջակցում է Բալթիկայի վրայով միացված տրանսպոնդերներով ինքնաթիռների չվերթներն արգելելուն։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ը հարցը ռազմական փորձագետների մակարդակով քննարկելու համար հրավերներ էր ուղարկել Շվեդիային, Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Էստոնիային, Լեհաստանին ու Ֆինլանդիային։