Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում:
Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այսօր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` կառավարական պատվիրակության ուղեկցությամբ, ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին: Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով նա պարգևատրվել էր ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: