Չորեքշաբթի 22.11.2017   17:11
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   7 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

7 նոյեմբերի  10:54

Դանիել Օրտեգան հաղթում Է Նիկարագուայի նախագահական ընտրություններում

Նիկարագուայի գործող նախագահ Դանիել Օրտեգան հաղթում Է պետության ղեկավարի՝ նոյեմբերի 6-ին կայացած ընտրություններում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  21,3 տոկոս ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ նրա գլխավորած «Ազգային ազատագրման սանդինյան ճակատ» կուսակցությունն ապահովել Է քվեարկությանը մասնակցած ընտրողների 71,3 տոկոսի աջակցությունը: Այդ մասին հայտնել Է երկրի Բարձրագույն ընտրական խորհուրդը: 16,4 տոկոս արդյունքով երկրորդ տեղում Ազատական սահմանադրական կուսակցությունն Է եւ նրա թեկնածուն՝ Մաքսիմինո Ռոդրիգեսը:

Քվեարկությանը մասնակցելու Էր հրավիրված ավելի քան 3,6 մլն մարդ, ընտրողների մասնակցությունը կազմել Է ավելի քան 65 տոկոս:   

Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, որեւիցե լուրջ միջադեպ չի նկատվել: Օրտեգան համարվում Էր նախընտրական մրցարշավի բացահայտ ֆավորիտը: Հասարակական կարծիքի հարցման համաձայն, որն անցկացվել Է M&R Consultants ընկերության կողմից, քվեարկությունից մի քանի օր առաջ նա իր մերձավոր հետապնդողին՝ Ռոդրիգեսին, գերազանցում Էր ավելի քան 61 տոկոսային կետով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am