Ղարաբաղա-ադրեջանական շփման գծում, ընդհանուր առմամբ, փորձ է արվում բռնությունների մակարդակը պահել ինչ-որ չափով ընդունելի սահմաններում:
Շփման գծում իրավիճակը քիչ թե շատ կայուն է Ա. Իսկանդարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ներկայումս կա որոշ լարվածություն, սակայն ի տարբերություն ապրիլյան պատերազմից առաջ տիրող վիճակի, հիմա իրավիճակը քիչ թե շատ կայուն է»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշեց նա:
Ա.Իսկանդարյանի խոսքով՝ իրավիճակը պահպանվում է այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Մյուս հանգամանքը, քաղաքագետի խոսքով, կողմերի միջև հաստատվում է ռազմատեխնիկական հավասարակռություն:
Ա. Իսկանդարյանը նշեց, որ այս վիճակը դեռևս հաջողվում է պահել, սակայն պարզ չէ, թե որքան ժամանակ կշարունակվի: Նրա խոսքով՝ կախված է նավթի գնից. Ադրբեջանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է, իսկ շփման գծում լարվածությունը նաև գումարների հետ են կապված: