ՄԱԿ-ը տարբեր ոլորտներում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ սերտ համագործակցության հույս ունի:
ՄԱԿ-ը Թրամփի վարչակազմի հետ սերտ համագործակցության հույս ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը:
«Հույս ունենք, որ սերտորեն եւ արդյունավետ կհամագործակցենք Միացյալ Նահանգների նոր ղեկավարի հետ՝ փախստականների եւ միգրացիայի հարցերից մինչեւ կլիմայի փոփոխությունը»,- Sputnik-ին ասել է Էլիասոնը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացան նոյեմբերի 8-ին: Շատերի համար անսպասելի՝ հաղթեց Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Նախընտրական շրջանում եւ ընդհուպ մինչեւ քվեարկության օրն անցկացված հարցումների մեծ մասի արդյունքները դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակն էին կանխատեսում: