Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները աճել են 0,87 %-ով՝ հասնելով 44,19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ բարձրացել են 0,76 %-ով՝ հասնելով բարելի համար 45,19 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: