ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյը պատմել Է, որ Թրամփը պարբերաբար խոհրդատվության համար դիմում Է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամային:
Թրամփը եւ Օբաման զրուցել են արդեն ավելի քան 30 ժամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել Է CNN-ը:
«Այն բանից հետո, երբ Թրամփը հաղթեց ընտրություններում, նրանք խոսել են շուրջ 30 ժամ: Նրանք կանոնավոր կերպով շփվում են տարբեր թեմաների շուրջ»,- ասել Է Քոնվեյը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 26-ին կողմերը քննարկել են Կուբայի հարցը:
Նա հրաժարվել Է այլ մանրամասներ հայտնել, նշելով միայն, որ Թրամփին դուր Է գալիս նախագահի հետ խոսելը, չնայած տարբեր տեսակետներին: «Նրանք լավ են գործակցում: Շատ բաների շուրջ տարակարծիք են, դա չի փոխվի»,- հավելել Է Թրամփի օգնականուհին: