Այսօր ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանում ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը հայտարարել է, որ «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերությունները կմասնավորեցվեն, և որ դրանց գործընթացն արդեն ընթացքի մեջ է:
«Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերությունները կմասանվորեցվեն. Անդրանիկ Խաչատրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ընկերությունների մասնավորեցման գործընթացի մասով, ի պատասխան ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի` մասնավորեցման հետ կապված հարցին, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է. «Դեռևս իրականացվում են ընկերությունների մասնավորեցման ընթացակարգի մուտքագրման և ֆինանսական փաստաթղթերի վերջնական արդյունքները, հետո համապատասխան հայտով այն կներկայացվի պետական գույքի կառավարման վարչությանը: Ըստ նախնական տվյալների` հունվարի 1-ի դրությամբ ավարտված կլինեն «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերությունների մասնավորեցումը»: