Artsakhpress

Ռազմական

Մենք պատրաստ ենք և´ խաղաղության, և´ պատերազմի. Սենոր Հասրաթյանի հետ «Արցախպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Վերջին օրերին հայկական մամուլում, և հատկապես, սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ ղարաբաղա - ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարվել է իրավիճակը:

Մենք պատրաստ ենք և´ խաղաղության, և´ պատերազմի. Սենոր Հասրաթյանի հետ «Արցախպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Մենք պատրաստ ենք և´ խաղաղության, և´ պատերազմի. Սենոր Հասրաթյանի հետ «Արցախպրես»-ի բացառիկ հարցազրույցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Իրականում ինչպիսի՞նն է այս պահին իրավիճակն առաջնագծում, դեպքերի ի՞նչ զարգացում սպասել: Այս և այլ հարցերի մասին «Արցախպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

- Դատելով մամուլում տեղ գտնող օպերատիվ հաղորդագրություններից, տպավորություն է ստեղծվում, որ սահմանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, եթե չասենք լարված է: Իրականում ինչպիսի՞նն է իրավիճակը շփման գծում:

– Իրոք վերջին շրջանում ղարաբաղա - ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվում է անկանխատեսելի հետևանքներով հղի լարվածության նշանակալի աճ, որն արտահայտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված նպատակային գործողություններով: Հատկապես մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ եթե սույն թվականի ապրիլին տեղի ունեցած սրացումներից հետո ընկած որոշ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ձեռնպահ էր մնում առաջնային գծում տարբեր տրամաչափի ականանետային ու նռնականետային զինատեսակների կիրառումից, ապա վերջին երկու ամիսներին դրանց օգտագործումը ստացել է պարբերական բնույթ:

Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, միայն նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի ականանետերից հասցրել է 143, իսկ նռնականետերից` 65 հարված: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ` արձակելով մոտ 24.000 կրակոց: Կրակոցներից ավելի քան 1750-ը իրականացվել են «Իստիգլալ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից: Սա է առաջնային գծում տիրող իրական վիճակը:

Իսկ ղարաբաղյան կողմը պատասխան գործողություններ չի՞ իրականացնում:

– Իհարկե, խիստ անհրաժեշտության դեպքում իրականացնում է, բայց միայն հրաձգային զինատեսակներից, նպատակ ունենալով ճնշել հակառակորդի սադրիչ գործողությունները: Ինչ վերաբերում է ականանետային կամ նռնականետային զինատեսակներին, ապա ապրիլյան առճակատումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում ղարաբաղյան կողմը երբևէ չի օգտագործել նման միջոցներ: Իսկ դրա պատճառը մեկն է` չսրել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը և տեղի տալ չարդարացված մարդկային զոհերի: Հակառակորդը պետք է հասկանա, առավել ևս նրա շարքային քաղաքացին, ով պատերազմի դաժան հետևանքների հիմնական կրողն է, որ հայկական կողմն ունի նախահարձակին ուժով սանձելու և’ համարձակություն, և’ հնարավորություններ ու միջոցներ: Իսկ դրանում նա մեկ անգամ չէ, որ համոզվել է… Համոզվել է և’ Արցախյան առաջին պատերազմում, և’ այս տարվա ապրիլյան առճակատման ընթացքում:

Ով-ով, բայց ադրբեջանական հրամանատարությունը` առաջնագծում կիրառելով ականանետեր, չպետք է մոռանա ապրիլյան սրացումների ժամանակ հայ հրետանավորների հասցրած թիրախային հարվածների ծանրությունը: Աստված մի արասցե, որ դրա անհրաժեշտությունը նորից զգացվի…

 Պարո ՛ն Հասրաթյան, իսկ հակառակորդի կողմից իրականացվող արկակոծումների հետևանքով զոհեր ունենու՞մ ենք:

– Բարեբախտաբար ոչ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հակառակորդը դրանով ապահովագրվում է իրեն հասցվելիք անհամարժեք ու կորստաբեր հակահարվածներից: Մեր համբերությունը սահման ունի և ադրբեջանական կողմը դա պետք է հասկանա: Հակառակ դեպքում պատասխանը լինելու է շատ ցավոտ… Չի կարելի անընդհատ հանդես գալ նախահարձակի դերում, բայց ներկայանալ որպես անմեղ ու կառուցողական:

- Այդ դեպքում, ինչպե՞ս վերաբերվել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից գրեթե ամեն օր տարածվող այն հաղորդագրություններին, որոնցում հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրվում է հայկական կողմը:

– Որպեսզի պարզ դառնա թե ով է իրական նախահարձակը, կողմերից յուրաքանչյուրին հարկավոր է անել ընդամենը մեկ բան` ընդունել ս.թ. մայիսին Վիենայում կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը, այն է` հակամարտության գոտում ներդնել վերահսկման մեխանիզմ և հետևել դրանց կատարմանը: Ինչպես գիտեք հայկական կողմն այդ առաջարկությանը տվել է իր համաձայնությունը, իսկ Ադրբեջանը` ոչ: Այնպես որ, այն, ինչ այսօր կատարվում է առաջնագծում, բավականին պարզ տրամաբանության մեջ տեղավորվող իրողություն է, որն, ի դեպ հասկանում է ոչ միայն միջազգային հանրությունը, այլև ադրբեջանական հասարակության գիտակից մասը:

Ըստ Ձեզ դեպքերի ինչպիսի զարգացում է սպասվում առաջիկայում:

– Մեզ համար դեպքերի ցանկալի զարգացման տարբերակը խաղաղությունն է: Բայց ապրելով բավականին բարդ տարածաշրջանում և ունենալով անչափ անկանխատեսելի հակառակորդ, պարտավոր ենք սպասել նաև անցանկալի զարգացումների: Այնպես որ մենք պատրաստ ենք և´ խաղաղության, և´ պատերազմի:

                                                                                                  Հարցազրույցը վարեց Վահրամ Պողոսյանը


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search