Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են համաձայնության հասնել խաղաղ ճանապարհով:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են խաղաղ համաձայնության հասնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինտերֆաքսի փոխանմամբ՝ այս մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող Ուիլյամ Լահուն:
«Մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով կարգավորում տեսնել: Կարծում ենք, որ հակամարտության կողմերը կարող են հասնել նման համաձայնության»,- ասել է նա:
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ նաեւ հավելել է, որ ՆԱՏՕ-ին միշտ «անհանգստացրել է» Ղարաբաղում տիրող իրավիճակը: