Ավստրիան ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում կկենտրոնանա կառույցի երկրներում առկա հակամարտությունների լարվածության թուլացման վրա:
Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում կկենտրոնանա հակամարտությունների լարվծությունը նվազեցնելու վրա. Կուրց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ ապագա գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:
«2017 թվականին ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությանն ընդառաջ. Մենք կկենտրոնանանք հակամարտություններում լարվածության նվազման, արմատականության դեմ պայքարի եւ վստահություն կառուցելու վրա»,-գրել է Կուրցը: