Սենոր Հասրաթյանը առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ ադրբեջանական տեղեկատվությունն իրականությունից կտրված է որակել:
Որտեղի՞ց է ադրբեջանական քարոզիչների գլխում ծագում 60մմ-ոց ականանետերի կիրառման միտքը. Սենոր Հասրաթյանի անդրադարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հետևելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ, պարբերաբար տարածվող հաղորդագրություններին, համոզմունք է ստեղծվում, որ այդ երկրի տեղեկատվական համակարգն, իր սովորության համաձայն, գործում է ոչ թե իրականության, այլ երևակայության դաշտում:
Հերթական ապացույցը նույն այդ համակարգի կողմից այսօր տարածված ապատեղեկատվությունն է, ըստ որի իբր թե հայկական կողմն օրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 43 անգամ՝ կիրառելով նաև 60մմ-ոց ականանետեր: Թե որտեղից է ադրբեջանական վայ քարոզիչների գլխում անընդհատ ծագում հենց 60մմ-ոց, այլ ոչ, ասենք՝ 82 կամ 120մմ-ոց ականանետերի, իսկ գուցե թե նաև հաուբիցների կիրառման միտքը, առնվազն անհասկանալի է...