Եվրամիությունը հայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ է անում լավագույնս օգտագործել Համբուրգում ԱԳ նախարարների հանդիպումներին նման հանդիպումների հնարավորությունները:
ԵՄ-ն հայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ է անում լավագույնս օգտագործել Համբուրգի հանդիպման հնարավորությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ բազմիցս հայտարարված հավատարմությունն առաջնային նշանակություն ունի:
«Համբուրգում ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակում հանդիպումը լավ հնարավորություն կապահովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո: Մենք կողմերին կոչ ենք անում լավագույն օգտագործել այդ հնարավորությունները»,- ընդգծել է Մայա Կոսյաչիչը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստի շրջանակում դեկտեմբերի 8-ին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովը հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: