Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հաջորդ շաբաթ Իսրայել կայցելի:
Պենտագոնի ղեկավարը հաջորդ շաբաթ Իսրայել կայցելի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը՝ վկայակոչելով Քարթերի խոսքը:
«Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Իսրայել կայցելի՝ առաջին երկու F-35 կործանիչներն ուղարկելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քուքը:
Նախկինում հաղորդվել է, որ Իսրայելի նախարարները որոշել են երկրի ռազմաօդային ուժերի կազմում 5-րդ սերնդի F-35 կործանիչների թիվը հասցնել 50-ի՝ աջակցելով ԱՄՆ-ից այդպիսի եւս 17 ինքնաթիռների գնմանը: