ՌԴ-ն մերժել է Ճապոնիայի երկրորդ փորձը՝ կիրառելու «շնային դիվանագիտություն» նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում, ով Ճապոնիա է այցելելու դեկտեմբերի 15-16-ին:
Պուտինը հրաժարվել է Ճապոնիայից շուն նվեր ստանալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նյուզու.քոմ կայքը գրում է, որ Տոկիոն ցանկացել է Պուտինին նվիրել ակիտա-ինու ցեղատեսակի շան արու նվիրել: 2012-ի հունիսին Ակիտա պրեֆեկտուրայի իշխանությունները Պուտինին արդեն նվիրել էին Յումե անունով էգ շուն:
Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը ցավով է նշել, որ նվերի առաջարկը մերժվել է՝ ընդգծելով, որ փեսացուին ներկայացնելու իրենց բոլոր հույսերը խորտակվել են:
Սպասվում է, որ Պուտինի այցը կվերակենդանացնի Կուրիլյան կղզիների շուրջ փակուղի մտած բանակցությունները և խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Ակիտա-ինուն Ճապոնիայում շների ամենատարածված ցեղատեսակն է, որը համաշխարհային ճանաչում է ստացել ամերիկյան «Խատիկո» ֆիլմից հետո, որում գլխավոր դերը խաղացել է Ռիչարդ Գիրը: Պուտինը հայտնի կենդանասեր է: Նրա մոտ վաղուց ապրում են Սերգեյ Շոյգուի նվիրած Կոնի լաբրադորը, Բուլղարիայի վարչապետի նվիրած Բաֆֆի հովվաշունը: Բացի այդ տարբեր ժամանակներում մամուլում հայտնվել են ՌԴ նախագահի լուսանկարները ձիավարելիս, հովազին շոյելիս և դելֆինների հետ լողալիս: