Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնևը հայտարարել է, որ կառավարությունն առաջարկում է անցած տարի Փարիզի ահաբեկչությունից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել մինչև 2017-ի հուլիսի 15-ը:
Ֆրանսիան երկարաձգում է արտակարգ դրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, այդ որոշումն ամենայն հավանականությամբ կհաստատվի դեկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ֆրանսուա Օլանդի առաջարկությամբ, նախարարների կաբինետի որոշմամբ Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել: Այս տարվա հուլիսին այդ ժամկետը երկարաձգվեց՝ երկրում ահաբեկչական վտանգի առկայությամբ պայմանավորված: