Փոխադարձության սկզբունքով Ինդոնեզիայի իշխանությունները մոտակա ժամանակներս կդիտարկեն Երևանում Ինդոնեզիայի դեսպանություն հիմնելու հարցը:
Ինդոնեզիայի իշխանությունները կդիտարկեն Երևանում դեսպանություն հիմնելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նուսա Դուա քաղաքում ԱԳՆ տեղակալ Արմեն Պապիկյանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի և Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ այդ քայլը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների համատեքստում կարևորվել է նաև Ջակարտայում ՀՀ դեսպանության գործունեությունը: