Artsakhpress

Հասարակական

Տեղի է ունեցել «StartUp Challenge for Artsakh» նորարարական բիզնես-գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել «StartUp Challenge for Artsakh» նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-ակսելերացիոն ծրագրի եզրափակիչ փուլը:

Տեղի է ունեցել «StartUp Challenge for Artsakh» նորարարական բիզնես-գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը

Տեղի է ունեցել «StartUp Challenge for Artsakh» նորարարական բիզնես-գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացված բիզնես ծրագրերը վերաբերում էին Արցախի տարբեր ոլորտների զարգացմանը, ինչպես օրինակ, աղբահանության խնդրի լուծմանը, ագրո-զբոսաշրջության ստեղծմանը, Ստեփանակերտի տրանսպորտային միջոցների տեղաշարժին, գյուղական համայնքներում ապրանքափոխանակման համակարգերի հիմնմանը, ֆինանսական հոսքերի կարգավորմանը, հագուստի և աքսեսուարների արտադրությանն ու առցանց վաճառքին, միջոցառումների մասին տեղեկատվության տրամադրմանը, սննդի փոխանակման հարթակներ ստեղծելուն և այլն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուկեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր ղեկավար Վահան Շաքարյանը նշել է, որ Արցախի և Հայաստանի երիտասարդների համար մրցույթի ծրագրերի ներկայացման ժամկետը հայտարարվել էր մի քանի ամիս առաջ: 

«Հիմնական նպատակն այն է, որ ներկայացված ծրագրերը պետք է լինեն բիզնես ստարտափներ, որոնք պիտի աշխատեն Արցախում: Այսօր եզրափակիչ փուլն է, որին քննարկման է ներկայացվել 12 ծրագիր. դրանցից ութն Արցախից են: Հաղթողներից երեքը մեր ընկերության իրավաբանների ու տնտեսագետների հետ շարունակելու են իրենց աշխատանքները, որպեսզի մենք էլ սկսենք նրանց ֆինանսավորման գործընթացը: Ի դեպ, մեր ընկերությունն Արցախում ունի իր մշտական ներկայացուցչությունը: Այստեղ հիմնադրել ենք նաև Արցախի «Մերգելյան ակումբ» խմբակը, որտեղ շաբաթվա ընթացքում երկու անգամ երիտասարդները հավաքվում և քննարկում են ներկայացված գաղափարները»,- ասել է Վ. Շաքարյանը:

Մրցույթի եզրափակիչ փուլին ներկա էր նաև Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով, նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին, նշել է, որ ԼՂՀ կառավարությունը ևս կֆինանսավորի ներկայացված ծրագրերից երեքը՝ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով: Կառավարության ղեկավարն իր խոսքում կարևորել է նորարարական բիզնես գաղափարների մշակումը և իրագործումը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել թե՛ երիտասարդների հմտությունների ու գիտելիքների բարելավմանը և թե՛ մշակված նախագծերի կյանքի կոչմանը:

«StartUp Challenge for Artsakh» նորարական բիզնես-գաղափարների մրցույթ-ակսելերացիոն ծրագրի եզրափակիչ փուլում հաղթել են չորսը՝ «Recylce Bin», «Bus Traffic Online», «Ինքնաշխատ ծորակ» և «Brain Bit» ծրագրերը:

 

Հաղթած ծրագրերից մեկը՝ «Bus Traffic Online»-ը, վերաբերում է Ստեփանակերտի երթուղային տաքսիներին. այն հնարավորություն է տալու իրական ժամանակում և անվճար հիմունքներով հետևել երթուղային տաքսիների շարժին և, ըստ դրա, ճիշտ պլանավորել ժամանակը: Ծրագրի հեղինակներն են Արմեն Ադամյանն ու Արամ Նուրիջանյանը:

«Մենք կունենանք կայքէջ, հավելված և կանգառներում տեղադրված հատուկ մոնիտորներ, որոնց վրա քարտեզի միջոցով կցուցադրվի Ստեփանակերտի երթուղային տաքսիների շարժը: Մեր հիմնական նպատակն է մարդկանց մեջ զարգացնել այն միտքը, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են նկատելի հեշտացնել մեր կյանքը»,- ներկայացրել է Արամ Նուրիջանյանը:

Բոլոր մասնակիցներն ստացել են հավաստագրեր:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search