Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 10-ին այցելել է ԼՂՀ հյուսիսարեւելյան շրջանում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը եւ տիրող իրավիճակին:
ՀՀ եւ ԼՂՀ նախագահներն այցելել են Արցախի հյուսիսարեւելյան շրջանում տեղակայված մի շարք զորամասեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախագահները դիտել են տարբեր ստորաբաժանումների ուսումնական պարապմունքները, ներկա են գտնվել նոր զորանոցի եւ մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին: