Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում ձեռք բերված հաջողությունը տեղի բազմաթիվ մարդկանց ու Վրաստանին աջակցող ընկերների աշխատանքի արդյունքն է:
Եվրոպական ինտեգրումը Վրաստանի ռազմավարական կարևորագույն առաջնահերթությունն է. Կվիրիկաշվիլի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կվիրիկաշվիլին ասել է.-«Մենք դեռ պետք է անցնենք մի շարք ընթացակարգեր, ինչի համար էլ աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ ենք գնում այդ գործընթացում և հուսով ենք, որ բոլոր ընթացակարգերը ամբողջովին կավարտվեն մոտ ժամանակներս։
Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման մասով գործողությունների պլանի բոլոր պայմանները, և Բրյուսելում ու Եվրոպայի երկրներում մեր ընկերները մեզ շատ են օգնում այդ գործընթացում»։
Կվիրիկաշվիլին հիշեցրել է, որ եվրոպական ինտեգրումը Վրաստ