Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Փարիզում Սիրիայում ընթացող հանդիպումը հազիվ թե հանգեցնի կոնկրետ արդյունքների:
Չավուշօղլուն կոնկրետ արդյունքներ չի ակնկալում Սիրիայի վերաբերյալ փարիզյան հանդիպումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ասել է. «Հանդիպման մասնակիցները քննարկում են Բաշար Ասադի վարչակարգի ու նրա կողմնակիցների պահանջների թեման։ Նման մոտեցմամբ նիստը չի հանգեցնի արդյունքների։ Ոչ ոք կոնկրետ որոշումներ չի կայացնի»։
Նա նաև հարց է ուղղել, թե ինչ կպատահի զինյալների հետ, եթե նրանք լքեն Հալեպը։ Սիրիայի վերաբերյալ հանդիպումն անցկացվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ում։ Դրան մասնակցում են Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Կատարի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի արտգործնախարարները և մի շարք երկրների ներկայացուցիչներ։