Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները դեկտեմբերի 11-ին կհրապարակեն նախագահ Պակ Կին Հեի մտերիմ ընկերուհու շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները:
Հարավային Կորեայի դատախազությունը վաղը կհրապարակի կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ օրը մասնավորապես կհրապարակվեն մեղադրական ակտերը, որոնք վերաբերում են Հարավային Կորեայի նախագահի երկու նախկին օգնականներին, վերծանված հեռախոսային խոսակցությունը նախագահի ու նախկին քարտուղարուհու միջև, ինչպես նաև փաստեր այն մասին, թե կարևոր տեղեկություն պարունակող պլանշետը ում է պատկանում:
Դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվերակել նախագահ Պակ Կին Հեի իմփիչմենթին: