Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել ԼՂՀ եւ ՀՀ մշակույթի ոլորտի ու հասարակական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:
ԼՂՀ եւ ՀՀ նախագահները ներկա են գտնվել «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է բանակ-հասարակություն կապի եւ համահայկական միասնականության ամրապնդմանը: