Artsakhpress

Ռազմական

Արցախի և Հայաստանի նախագահները գոհ են մնացել առաջնագծում կատարված աշխատանքներից

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նախագահների` Պաշտպանության բանակ և, մասնավորապես, առաջնային գիծ այցի նպատակն էր ապրիլյան գործողություններից հետո ևս մեկ անգամ անմիջականորեն ծանոթանալ կատարված աշխատանքներին:

Արցախի և Հայաստանի նախագահները գոհ են մնացել առաջնագծում կատարված աշխատանքներից

Արցախի և Հայաստանի նախագահները գոհ են մնացել առաջնագծում կատարված աշխատանքներից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Այցի նպատակն էր, որ նախագահները ևս մեկ անգամ անմիջականորեն ծանոթանան, տեսնեն, շոշափեն, թե ինչ աշխատանքներ են կատարվել վերջին ժամանակահատվածում, հատկապես ապրիլյան գործողություններից հետո:

Ասեմ, որ ահռելի մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բոլոր ուղղություններով, և այդ ամենը մենք ներկայացրել ենք նախագահներին, նախանշել մեր հետագա անելիքները, թե առաջնագծում ինչպիսի աշխատանքների անհրաժեշտություն կա:

Մենք չենք տարանջատում առաջնային գիծն ու մշտական տեղակայման վայրը:

Նրանց ենք ներկայացրել նաև մշտական տեղակայման վայրում իրականացված աշխատանքները, մասնավորապես, բարելավվել է մեր զինվորների առօրյան, կենցաղը, այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Մնացականյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց ուշադրության կենտրոնում առաջին հերթին առաջնագիծն է և զորքերի պատրաստության մակարդակը:

ԼՂՀ պաշտպանության նախարարի խոսքով` կատարված աշխատանքների հետ միասին նախագահներին են ներկայացրել նաև այն, ինչը որոշակի խոչընդոտների է հանդիպել: «Իհարկե, այդ ուղղությամբ իրենց միջամտության անհրաժեշտությունը կա և տեղում ցուցումներ են տրվել բոլոր հարցերի առնչությամբ:

 Մոտ ապագայում այդ ուղղություններով աշխատանքները նոր թափ կստանան և կաշխատենք համապատասխանեցնել մի այնպիսի մակարդակի, որ և մարտական խնդիրը կատարվի, և մշտական տեղակայման վայրում մարտական պատրաստությամբ արդյունավետ զբաղվենք»,- ասել է Մնացականյանը:

Խոսելով առաջնագծում կատարված աշխատանքների մասին` Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանք վերաբերում են  կահավորվածությանը, անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, խնդրի արդյունավետ կատարմանը, անվտանգության աստիճանի բարձրացմանը թե զինվորի, թե բնակավայրի և թե բնակչության համար: «Այսինքն բոլոր ուղղություններով: Իհարկե, նախագահները գոհ եղան, նաև կան հարցեր, որոնց ուղղությամբ ցուցումներ տվեցին: Իհարկե, անելիքներ կան, ու այդ աշխատանքները պետք է շարունակվեն: Մենք տարեցտարի պետք է բարելավենք մեր զինվորի կենցաղը, որովհետև կենցաղից է գալիս մնացած ամեն ինչ»,- շեշտել է Լևոն Մնացականյանը:  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search