«Դիակոնիա» բարեգործական հիմանդրամն Արցախի բազմազավակ ընտանիքների համար տրամադրել է սննդով և խնամքի պարագաներով լի ավելի քան 1250 արկղ ու տաք ծածկոներ:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը բազմազավակ ընտանիքներին կտրամադրի սնունդ և խնամքի պարագաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն այս կապակցությամբ «Դիակոնիա» բարեգործական հիմանդրամի նախագահ Բարույր Ջամբազյանի հետ նախօրեին պայմանագիր է ստորագրել:
Սակայն նվերների քանակը չի բավականացնի Ստեփանակերտի և Շահումյանի շրջանի բազմազավակ ընտանիքներին: Խնդրի կապակցությամբ հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարական է տվել արդարացի բաշխում իրականացնելու համար կառավարության միջոցներով բավարարել ծրագրից դուրս մնացած մյուս բազմազավակ ընտանիքներին:
«Շատ շնորհակալ ենք, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից նման ջերմ վերաբերմունքի են արժանացել մեր բազմազավակ ընտանիքները, սակայն պետք է ոչ ոք ուշադրությունից դուրս չմնա և հանձնարարում եմ կառավարության միջոցներով նույնատիպ նվերներով բավարարել նաև մայրաքաղաքի և Շահումյանի շրջանի բազմազավակ ընտանիքներին»,- դեկտեմբերի 2-ին կայացած աշխատանքային խորհրդակցությանը ասել էր վարչապետը:
Նվերներն ընտանիքներին կհանձնվեն մինչև ամանորյա տոները: