Artsakhpress

Ռազմական

Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, բայց նաև երկարատև մարտահրավեր է. Վիգեն Սարգսյանվվ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, բայց նաև երկարատև մարտահրավեր է. Վիգեն Սարգսյանվվ

Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, բայց նաև երկարատև մարտահրավեր է. Վիգեն Սարգսյանվվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ելույթն ամբողջությամբ՝ ստորև։

Կոլեգիայի հարգարժան անդամներ, 

Պարոնայք գեներալներ, սպաներ, 

քաղաքացիական հատուկ ծառայողներ,

Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, անմիջական, բայց նաև երկարատև մարտահրավեր է: Մենք չենք կատարել այդ ընտրությունը` այն մեզ պարտադրվել է: Դարերի նիրհից զարթնած` մենք վերգտել ենք մեր ազգային ինքնությունը, ոչ միայն հռչակել անկախությունը, այլև կարողացել ենք պաշտպանել այն դաժան և անհավասար, բայց դրանից միայն ավելի հերոսական պատերազմում: Երկրաշարժի փլատակների, տնտեսության տապալման, էներգետիկ ճգնաժամի, պատե­րազ­մի զրկանքների, սոցիալական հարաբերու­թյուն­ների պատռտված պաստառից սկսեց վերծնվել «Հայաստան» կոթողային կտավը:

25 տարի առաջ պատմությունը մեզ մատուցեց մի անակնկալ, որին երկար էինք սպասում, երկար էինք պատրաստվում, երազում, բայց ինքներս էլ չէինք գուշակում, որ դա այդքան արագ տեղի կունենա: Եվ մենք, երազածը ստացած մանուկի ոգևորությամբ նետվեցինք առաջ` չնկատելով մեր երեսին փչող սառը քամու ուժգնությունը: Մեր աչքի առջև, ավելի ճիշտ` հենց մեր շուրջ փլվում էր գերտերությունը` իր հետ տանելով մեր թվացյալ բարեկեցությունն ու հանդարտու­թյունը, կանխատեսելիությունն ու վաղվա օրվա հանդեպ վստահությունը:

Կայծակնային արագությամբ կյանքը սովո­րեց­րեց մեզ անհնարին թվացող բաների` խրամատ­ներ փորել, ինքնաշեն ռադիոկայաններով կապ հաստատել, զենք հայթայթել, ընկերներ հուղարկավորել, կտրոնով հացի հերթ կանգնել, բազմաբնակարան շենքերում փայտե վառարան­ներ վառել: Թվում էր, թե ողջ աշխարհն է փուլ եկել, և կյանքն այլևս երբեք չի լինի նույնը:

Հայոց բանակը, հիրավի, ժողովրդի ծոցից դուրս եկած բանակ է: 25 տարի մեր ժողովրդի անվտանգության համար պայքարած բանակ է: Իր հասարակությանը հաղթանակների բերկրանք և հպարտություն բերած բանակ է: Այն ազգային բանակ է, քանի որ միշտ ծառայել է իր ազգին և ազգային գաղափարներին:

Բայց ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը: Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը` հենց ինքն ազգն է: Հաշվի առնելով, որ տարածքով, բնակչությամբ և երկրի համեմատ մեր զինված ուժերն անհամաչափ մեծ են, դրանք չեն կարող տարանջատվել այդ բնակչությունից: Չի կարող մեր հասարա­կու­թյու­նը մեկուսացվել բանակից, կամ էլ բանակը` փակվել, ինքնամփոփվել, հեռանալ ժողովրդից: Միայն մտածեք` մեր յուրաքանչյուր 40-րդ քաղաքացի` նորածին մանուկից մինչև ալեհեր տարեց` համազգեստավոր է: Չկա ընտանիք, ում համար բանակն անձնական պատմություն չլինի:

Ազգ-բանակը այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն: Դա չի նշանակում հասարակության կամ պետության ռազմականացում: Ճիշտ հակառակը, նշանա­կում է բանակի ժողովրդավարացում, լիարժեք ինտեգրում հասարակության, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, բնապահ­պա­նության, սպորտի բնագավառներ: Դա նշանակում է բանակի ստեղծածն ու ձևավորածը ծառայեցնել ողջ հասարա­կու­թյանն ու պետությանը, իսկ քաղաքացիական կյանքի բոլոր ձեռքբերում­ներով ամրապնդել երկրի զինված ուժերը:

Ազգ-բանակը այն բանակն է, որի հետ անքակտելի կապը ոչ սկսվում, և ոչ էլ ավարտվում է ժամկետային զինծառայությամբ:

Դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որ փոխանցում է իր ժողովրդին։

Ազգ-բանակը այն հասարակությունն ու զինված ուժերն են, որոնց միջև շարժն աննկատ է: Ուր նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր` մեկ քայլ է: Ուր տնտեսությունը աճում և ամրապնդվում է իր բանակի պատվերներով, ներդրումներով, ստեղծագործ կարողություններով, ոչ թե ճկռում է այդ ամենն իր ուսերին տանելու բեռի տակ:

Ազգ-բանակը այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի իր Զինված ուժերը և դեպի իր սպայական անձնակազմը:

Դա այն հասարակությունն է, որում սպան ամենահարգված և մեծարված քաղաքացին է: Բայց նաև այն սպան է, ով բանիմացության, առաջնորդության, ինքնավստահության, բայց երբեք ոչ ինքնագոհության մարմնացումն է:

Ազգ-բանակը այն դպրոցն ու զորամասն են, որ միմյանց տրամաբանական շարունակությունն են, ուր ուսուցիչը, ծնողն ու հրամանատարը միասին են աշխատում վաղվա սերնդի դաստիարակության ուղղությամբ:

Դա այն բանակն է, որն իր երկրում արդյունավետ կառավարման, կոռուպցիայի վե­րաց­ման, բարեվարքության, արդիականացման, հաջորդ սերունդների էլիտայի կերտման անվիճելի առաջատարն է։

Ազգ-բանակը դա այն պաշտպանության համակարգն է, ուր զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը` հստակ իմանալով իր անելիքները, խնդիրներն ու միջոցները։

Ազգ-բանակը դա այն երկիրն է, ուր չկա զինվորական և քաղաքացիական, այլ կա համազգեստով քաղաքացի և կա քաղաքացիական հանդերձանքով հայրենիքի պաշտպան:

Մենք դեռ երկար ենք ունենալու մեր հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ զինված ուժեր պահելու անհրաժեշտու­թյուն: Իսկ դա նշանակում է, որ անհամաչափ մեծ թվով մեր քաղաքացիներ զորացրվելու են և անցնելու են զինվորական թոշակի: Որպեսզի այդ զինվորական թոշակառուները երբևե չհամարվեն բեռ, մենք պետք է այնպես անենք, որ ծառայության ողջ ընթացքում հայոց բանակի սպան կարողանա կատարելագոր­ծել իր գիտելիքներն ու հմտությունները` պատրաստե­լով իրեն զինվորականից քաղաքացիական կյանքի անցնելուն և իր հետ տնտեսություն, արդյունաբերություն, գիտու­թյուն, կրթություն բերելով բանակային կարգա­պահության, հայրենասիրության, արհես­տա­վարժության, բարեկրթության ավանդույթները` դրանով իսկ ամրապնդելով մեր պետության անառիկությունը:

Ազգ-բանակը դա նաև այն հասարակությունն է, որը մշտապես կանգնած է իր զինվորական հաշմանդամի, իսկ եթե տեղի է ունեցել անուղղելին` նաև զոհվածի ընտանիքի կողքին: 

Ազգ-բանակը դա այն ընտանիքն է, որի հայրը կոփում է իր զավակին ծնված օրվանից, իսկ մայրը կարոտի անխուսափելի զգացումով, բայց մեծ համոզվածությամբ ճանապարհում է իր որդուն բանակ:

Բայց դա նաև այն բանակն է, որ ամուր է պահում զինվորի, հատկապես` ժամկետային զինվորի կապն իր ընտանիքի հետ և չի դառնում զավակին ընտանիքից մեկուսացնող պատժիչ հաստատություն:

Ազգ-բանակը այն ռազմական ուսումնական հաստատություններն են, որոնց շրջանավարտ լինելը պատվաբեր է և հարգի, քանի որ նրանց տված ուսումը պահանջված է և աշխատանք երաշխավորող, դասախոսները բանիմաց են և հմուտ, կուրսանտները երջանիկ են և պրպտուն, միջավայրն էլ ընկերական է և տրամադրող,։

Դա նաև այն սպան է, որի զավակը առանց երկմտելու պատասխանում է, որ իր հայրիկի կամ մայրիկի նման երազում է ևս սպա դառնալ։

Ազգ-բանակը այն գործարարն է, որը բանակին ծառայություն մատուցելը համարում է պատիվ և պատասխանատվություն: Որը հացը իր պարտավորվածից մի քանի գրամ էլ ավել է թխում, որ զինվորը կուշտ լինի, իսկ իր արտադրանքի մեջ օգտագործում է այնպիսի սննդամթերք, որ զինվորն առողջ լինի և հպարտությամբ կարողանա իր զավակներին համտեսելու տա` բացատրելով, որ համեղ է ու օգտակար, որովհետև այն բանակի համար է:

Բայց դա նաև այն բանակն է, որը երբեք իրեն թույլ չի տա գործարքի մեջ մտնել անազնիվ մատակարարի հետ` զինվորի հաշվին իր ընտանիքին երջանկացնելու կեղծ և անիրականանալի երազանքով:

Ազգ-բանակը այն բանակն է, որից չեն գողանում` ոչ փամփուշտ, ոչ գազար, որից չեն խուսափում` հընթացս ձեռք բերելով աշխար­հի բոլոր հնարավոր և անհնար հիվան­դու­թյունները, որից չեն ծլկում` պետության հաշվին ռազմաբժշկական ֆակուլտետում ան­վճար կրթություն ստանալուց հետո` հատուկ կտրվելով ինտերնատուրայի քննություններից։

Ազգ-բանակը այն հրամանատարն է, որը չի վախենում, որ իր զինվորը լինի ուժեղ, ինքնավստահ և հանդուգն: Դա այն հրամանատարն է, որ տարբերություն չի դնում իր զավակի և իր զինվորի միջև, որը չի փորձում ինքնահաստատվել իրենից կախման մեջ գտնվող շարքայինի հաշվին:

Ազգ-բանակը դա այն միջավայրն է, որտեղ երիտասարդ սպան իրեն զգում է մեծ ընտանիքի անբաժան մաս, որտեղ իրեն ընդունում են կրտսեր, բայց հարազատ ընկերոջ կարգավիճակով, պատրաստում են դժվար խնդիրների լուծման, սովորեցնում և իրենց փորձն են փոխանցում տարիքով և կոչումով ավագ գործընկերները:

Ազգ-բանակը այն արժեհամակարգն է, որ հենվելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ամուր հիմքի վրա բարոյականության և սկզբունքների տիրույթում է պատրաստում իր զինվորին ծառայության։

Ազգ-բանակը այն բժիշկն է, որը միշտ պատրաստ է տագնապով հայտնվել մարտի դաշտում` պայքարելով յուրաքանչյուր վիրա­վորի փրկության համար, դա այն ռեժիսորն է, որի ֆիլմում սպայի և զինվորի կերպարն ամենադրականն է, այն երգահանն է, որի «Պատիվ ունեմ» երգը հուզում է յուրաքանչ­յուրին` անկախ իր մասնագիտու­թյու­նից, դա այն մարզիկն է, որ օլիմպիա­կան խաղերում հաղթելով պարգևատրման արարողության ժամանակ հագնում է զոհված ազատամարտիկի դիմանկարով շապիկը, դա այն մանուկն է, որը զինվորի համար ծանրոց է ուղարկում զորամաս` իր կուտակած դրամների հաշվին:

Ազգ-բանակը դա այն բանակն է, որն իր ներդրումն ունի միջազգային անվտանգության պահպանման գործում, և որը շիտակ ու վստահ է խոսում իր մեծ և փոքր գործընկերների հետ:

Ազգ-բանակի կերտման ուղին հեշտ չէ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, անվե­րա­պահ նվիրում, բարձր ինքնագիտակցություն, զոհողություն: Ուրեմն ո՞վ, եթե ոչ զինվորականները կարող են և պետք է անեն առաջին քայլն այս ուղղությամբ:

Ամենամեծ պարադոքսը կայանում է նրանում, որ մենք չենք կարող ընտրել կամ չընտրել ազգ-բանակի հայեցակարգը: Մենք միայն կարող ենք որդեգրել այն հենց այսօր և նորովի տեսլականով, ինքնավստահ քայլերով մոտենանք այդ գաղափարի իրականացմանը: Վստահ եմ, որ համատեղ կիրականացնենք այդ գաղափարը:

Դրա համար կա ամեն ինչ` ճիշտ մարդիկ, կայացած պետական կառավարման համակարգ, անհրաժեշտ ռեսուրսներ, հասարակական պահանջ: Ամենագլխավորը, ունենք ազգ-բանակ տիրույթում բանակի դիրքերը հուսալի պահելու և այդ ուղղությամբ արագ քայլեր ձեռ­նարկելու հարցում պետության ղեկավարի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամա­նատարի վստահությունն ու ակնկա­լիքը: 

Եվ ուրեմն, առաջ, դեպի նոր հաղթանակներ:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search