Artsakhpress

Հասարակական

«Արի տուն, հետո՝ դիրքեր».սփյուռքահայերը ևս պետք է մասնակցեն հայրենիքի պաշտպանության գործին.Արկադի Կարապետյանվ

Ապրիլյան պատերազմից հետո ազատամարտիկները պարբերաբար բարձրաձայնում են, որ մարտի դաշտում պետք է օգտագործել նաև սփյուռքի ներուժը, հնչում են տարբեր առաջարկներ, մասնավորապես ազատամարտիկ Վովա Վարդանովն առաջարկում է «Արի տուն» ծրագիրը վերանվանել՝ «Արի դիրքեր», կամ «Արի տուն, հետո՝ դիրքեր»։

«Արի տուն, հետո՝ դիրքեր».սփյուռքահայերը ևս պետք է մասնակցեն հայրենիքի պաշտպանության գործին.Արկադի Կարապետյանվ

«Արի տուն, հետո՝ դիրքեր».սփյուռքահայերը ևս պետք է մասնակցեն հայրենիքի պաշտպանության գործին.Արկադի Կարապետյանվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Վարդանովը նշել էր, որ  «Արի տուն» ծրագրով սփյուռքի հայ երեխաներն ու երիտասարդները ծանոթանում են Հայաստանի տեսարժան վայրերին, գնում թանգարաններ, խորոված, ծիրան ուտում ու լքում Հայաստանը:

«Սփյուռքը հսկայական ռեզերվ է, որը մենք չենք օգտագործում: Սփյուռքահայ երիտասարդների համար պետք է կազմակերպվեն ռազմական կարճատև ճամբարներ ու մարտական պատրաստության արագացված կուրսեր»,-ընդգծել էր նա:

Tert.am-ի հետ զրուցում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի  առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը ընդգծել է, որ «Արի դիրքեր» սփյուռքահայերին ուղղված առաջարկը ընդունելի է և այն պետք է խրախուսվի պետական մակարդակով։

«Որպես հայ, եթե, իհարկե, իրենց լիարժեք հայ են զգում պետք  պատրաստ լինեն հարկ եղած դեպքում մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին, ինչի ՞ օրինակ Չեչնիայից կգնան  Սիրիա  կկռվեն,  ի ՞ նչ է սփյուռքահայը չի՞ կարող գալ  իր պատմական հայրենիքը պաշտպանելու, մեր զինվորի կողքին կանգնելու»,-ասել է հրամանատարը։

Արկադի Կարապետյանը, անդրադառնալով  այն հարցին թե արդյոք սփյուռքահայ երիտասարդները կցանկանա՞ն  հարկ եղած դեպքում  բարձրանալ դիրքեր, եթե պարբերաբար  սփյուռքից ինչ-որ բան ենք խնդրում ՝ ներդրումների տեսքով, որոնք հաճախ նաև  փոշիանում են, ինչի հետևանքով կա նաև հիասթափություն։ Արկադի Կարապետյանը պատասխանել է, որ հայրենիքից չեն հիասթափվում, չեն նեղանում։
«Հիասթափվելը կարող է իշխանությունից հիասթափվել, եթե  իր հայությունից հիասթափվում է, ուրեմը մարդ չէ ,սփյուռքահայերը, որ գալիս են ստեղ գործ են դնում  ես չեմ տեսել, որ  նորմալ հայի հետ գործ դնեն, ինչի ՞ է  ըտենց չգիտեմ, երևացող սիրուն բաների հետևից են վազվզում, չեն հասկանում խորքում ինչ է կատարվում, հետո էլ դժգոհում են, բայց դրա մեջ պատերազմի առաջ կանգնած զինվորները  հո մեղք չունեն , երկրորդն էլ  սփյուռքահայից հասարակ ժողովուրդը հո փող չի ուզում, իշխանություններն են ուզում,  եթե ցանկանում են՝ կտան, իրենց ընտրությունն է, եթե նեղանալով լինի, ուրեմն ես էլ ինչ-որ մեկից ստեղ կարող է նեղացած լինեմ, ուրեմը պիտի թողնեմ-գնամ հայրենիքից, զինվորից նեղանամ, ո՛չ»,- ընդգծել է ազատամարտիկը։

Ըստ նրա՝ բանակում սոցիալական հավասարության խնդիր կա, հիմնականում  դիրքերում անապահով ընտանիքների զավակներն են, բայց դա սփյուռքահայի համար հիմք չի կարող լինել՝ զինվորին օգնելու հարցում։

«Եթե ուզում է՝ կգա, եթե չէ՝ չէ, հիմա անարդարություն կա, ուրեմն մեզանից ոչ մեկը չպիտի՞ գնա ծառայության, հայրենիքից հիասթափվեցիր, նշանակում է արմատ, հոգևոր արժեք չունեցող մարդ ես»։

Արկադի Կարապետյանը նաև հիշեցրել է, որ սփյուռքից դեռ Արցախյան պատերազմի տարիներին  պաշտպանության հարցում ներգրավածները քիչ են եղել։

«Այ մարդ սփյուռքից քանի մարդ է եկել , 50 մարդ էլ չի եկել, Մոնթեն է  եկել, իրա ցավն էլ տանեմ, իրա պարտքը հայրենիքի առաջ կատարել է, բայց դե գրում են չէ՞ սփյուռքը մեզանից թվով մի երկու-երեք անգամ ավել է, այդ համեմատականով քա նի ՞ հոգի են եկել կռվելու, ես իրանցից չեմ նեղանում, դա իրենց պրոբլեմն է, իրենց գործն է, ոչ մեկին չեմ դատում, եթե կոչին արձագանքեն անհրաժեշտության դեպքում գան՝լավ կլինի »։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search