Իտալիայում ավարտվեց այս տարի առաջին անգամ կազմակերպված շախմատի Հռոմի բաց առաջնությունը, որին, ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։
Հովհաննես Գաբուզյանը դարձավ Հռոմի բաց առաջնության բրոնզե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 6-րդ տուրից հետո նա 5․5 միավորով Վիտալի Կոզիակի հետ միասին կիսում էր 1-2-րդ հորիզոնականները։ Վերջինիս հետ էլ Գաբուզյանը հանդիպեց 7-րդ տուրում։ Նրանք խաղացին ոչ ոքի։ 8-րդ տուրում Հովհաննեսը պարտվեց Եվգենի Ռոմանովին, իսկ վերջին տուրում հաղթեց Սերգեյ Բեշուկովին։
Արդյունքում՝ 7․5 միավորով Եվգենի Ռոմանովը դարձավ առաջինը, Վիտալի Կոզիակը 7 միավորով 2-րդը, Հովհաննես Գաբուզյանը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը։