Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում քիչ առաջ գրանցվել է երկու ուժգին պայթյուն։
Ստամբուլում երկու ուժգին պայթյուն է գրանցվել. կա 20 վիրավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պայթյունները որոտացել են Vodafone Arena-ի գրասենյակի մոտ։
Ըստ BBC-ի՝ պայթյունները հնչել են «Բեշիքթաշ» մարզադահլիճի մոտ՝ Բեշիքթաշ և Բուրսասպուր ֆուտբոլային թիմերի խաղից երկու ժամ անց: Տեղական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրպագուներն արդեն հեռացել էին մարզադաշտից:
Պայթյունից հետո դեպքի վայր են շտապել հրշեջ և շտապօգնության ծառայությունների աշխատակիցները։ Ընդգծվում է, որ պայթյուններն ուղղված են եղել անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ նախնական տվյալներով պայթյունների հետևանքով վիրավորվել է 20 մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։