Թուրքիայի ողջ տարածքում ազգային սգո օր է հայտարարվել Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով, որը խլել է 29 մարդու կյանք:
Թուրքիայում Ստամբուլի ահաբեկչության հետ կապված ազգային սգո օր է հայտարարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Milliyet թերթը՝ համապատասխան հրամանը ստորագրել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ըստ հրամանի՝ բոլոր պետական հաստատությունների վրա կիջեցվեն պետական դրոշները: