Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը պարտություն է կրել կարիերայի առաջին 12 ռաունդանոց մենամարտում:
Լեոն Հարթը պարտվեց կարիերայի առաջին 12 ռաունդանոց մենամարտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած մենամարտում 28-ամյա Հարթը մրցավարների միաձայն որոշմամբ (112-116, 113-115, 112-116) պարտվել է IBF, WBC վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Քշիշտով Վլոդարչիկին: Վիճարկվում էր IBF Intercontinental-ի չեմպիոնական գոտին, փոխանցում է NEWS.am Sport-ը:
Հիշեցնենք, որ Լեոն Հարթի քաշը 89.0 կգ է, իսկ լեհ 35-ամյա բռնցքամարտիկինը՝ 90.7 կգ։
Գերմանիայում հանդես եկող հայ բռնցքամարտիկը երկրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրեց 16-րդ մենամարտը: