Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ ֆուտբոլային հանդիպումից հետո ոստիկանների դեմ իրականացված երկու պայթյուններից հետո իրականացվող գործողությունների արդյունքում պայթյունների հետ կապ ունեցող 10 կասկածյալ է ձերբակալվել։
Ստամբուլում ոստիկանների դեմ հարձակման գործով 10 կասկածյալ է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, թե հարձակման ժամանակ պայթեցված մեքենայի հետքերով հաջողվել է ձերբակալել 10 կասկածյալի, փոխանցում է NEWS.am-ը:
Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ, որոնց հետեւանքով սպանվել է 27 ոստիկան եւ 2 քաղաքացիական անձ։ Վիրավորների թիվը հասել է 166-ի։
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել էր, թե պայթյուններից մեկը հավանաբար իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։
Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։