Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում կատարված հնագիտական պեղումների ընթացքում հայկական Սուրբ Կարապետ (թուրք.` Քըզըլ քիլիսե) եկեղեցու մոտակայքում հայտնաբերվել է հայատառ արձանագրություններով հին քարե մատյան:
Պատմական Խարբերդի տարածքում հայատառ փորագրություններով քարե մատյան է հայտնաբերվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ:: 80x53 չափսերի քարե մատյանն ունի 165 տարվա պատմություն, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:
Նշենք, որ Խարբերդի Սուրբ Կարապետ եկեղեցին 19-րդ դարի կառույց է:
Մատյանը փոխանցվել է Էլյազըղի պատմության թանգարանի պահպանությանը: