ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 290 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3983 կրակոց:
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերի ինֆոգրաֆիկան անցած շաբաթվա ընթացքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շաբաթվա ընթացքում` բացի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային, հաստոցավոր ավտոմատ նռնականետներ և ավտոմատ հրաձգային զինատեսակներ ու դիպուկահար հրացաններ։
Նշենք, որ «Արցախպրես»-ն այսուհետ ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնելու է շաբաթվա, ապա և ամսվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը: