Անցած գիշեր ԼՂՀ Մարտունու պաշտպանական բնագծում ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /ՀԱՆ-17/ և 60 մմ-ոց ականանետ /8 արկ/:
Մարտունու պաշտպանական բնագծում ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ և ականանետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Ըստ այդմ՝ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, «Утес» տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց:
«Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ և շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-գրել է ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակը: