Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում գտնվող Վոդաֆոն ֆուտբոլային մարզդաշտի մոտակայքում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը հասել է 38-ի:
Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, որոնցից 30-ը ոստիկան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտնի է, որ մահացածներից 30-ը ոստիկաններ են, 8-ը` խաղաղ բնակիչներ, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:
Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, ահաբեկչությունն իրականացվել է քուրդ զինյալների կողմից, թեև նշել է, որ հստակ տեղեկություն առայժմ չկա:
Հիշեցնենք, որ դեռևս ոչ մի ահաբեկչական կառույց չի ստանձնել Ստամբուլի պայթյունի պաստախանատվությունը: