Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են սիրիական հարցը։
Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակզմի իր աղբյուրին։
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը նշել են տարաձայնությունների արագ հաղթահարման կարևորությունը՝ կապված Հալեպից մարդկանց տարհանման հետ։
Բացի այդ Պուտինը և Էրդողանը քննարկել են Հալեպի բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու ջանքերի ակտիվացումը և ընդգծել սիրիական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Աղբյուրի խոսքով՝ կողմերը քննարկել են նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման կարևորությունը Ղազախստանում։