«Eurosport»-ի լրագրող Վյաչեսլավ Պալագինը վերլուծել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը և ընդգծել նրա կարևությունն ու համապատասխանելիությանը «Կարմիր սատանաների» կազմում:
Eurosport. Ինչու՞ է Մխիթարյանը կատարելապես համապատասխանում Մանչեսթեր Յունայթեդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ««Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո Յուրահատուկը բացեց այն խաղացողների ներուժը, որոնք Մխիթարյանի հետ պայքարում էին մեկնարկային կազմումի իրենց տեղի համար: Պարզվեց, որ Ջեսի Լինգարդին պորտուգալացի մասնագետը օգտագործում է պաշտպանների թիկունքից անցումներ կատարելու համար, Խուան Մատային՝ կենտրոնում գնդակ պահելու համար: Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին և դուրս էր մնացել լրագրողների ուշադրությունից, բայց միայն նա կարող է այդ երկու գործառույթները կատարել միասին:
Մխիթարյանը Լինգարդի նման գրագետ կերպով նկատում է այն տարածությունները, որոնք բաց է թողել Զլատանը:
Խաղադաշտի կենտրոն տեղափոխվելու Մատայի հմտությունը նույնպես էքսկլյուզիվ չէ: Եզրից կենտրոն տեղափոխվելով Մխիթարյանը ոչ միայն քանակային առավելություն է ստեղում, այլև վերադարձնում է Զլատանին իր «պարտքը»: Եթե մրցակցի պաշտպանը առաջ է գալիս Մխիթարյանի ուղղությամբ, Զլատանը բաց տարածություն է ստանում խաղադաշտում:
Մխիթարյանն ի տարբերություն իր թիմակիցները ավելի գրագետ է գործում. Տեղում մնալով նա աջակցում է կիսապաշտպանների կոմպակտ գործողություններին, իսկ գնդակը խլելուց հետո կարող է օգտագործել այն դիրքը, որը բաց էին թողել մրցակցի պաշտպանները: