Artsakhpress

Հասարակական

«Ղարաբաղ Տելեկոմը» փետրվարի 1-ից կնվազեցնի սակագները. հայտն արդեն հաստատվել է

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվել և ընդունվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սակագների նվազեցման մասին հայտի վերաբերյալ որոշումը:

«Ղարաբաղ Տելեկոմը» փետրվարի 1-ից կնվազեցնի սակագները. հայտն արդեն հաստատվել է

«Ղարաբաղ Տելեկոմը»  փետրվարի 1-ից կնվազեցնի սակագները. հայտն արդեն հաստատվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, «Ղարաբաղ Տելեկոմ»  ընկերության ներկայացրած հայտի համաձայն՝ Հանձնաժողովին առաջարկվել է վերանայել և նվազեցնել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի թվային ֆիքսված, թվային անլար և շարժական կապի մի շարք սակագներ:

Մասնավորապես, շարժական կապի նոր սակագների նախագծերը վերաբերում են հետվճարային կապի բաժանորդավճարներին, բջջային կապի կանխավճարային և հետվճարային հեռախոսակապով  ԼՂՀ տարածքում իրականացվող ներցանցային զանգերի րոպեավճարներին, ինչպես նաև դեպի ՀՀ ֆիքսված և բջջային ցանցեր իրականացվող զանգերի րոպեավճարներին:

Այսպիսով՝ դեպի Ղարաբաղ Տելեկոմի բջջային ցանց զանգերը կլինեն 26 դրամ՝ գործող 28,99 դրամի փոխարեն, դեպի ՂՏ անշարժ ցանց՝ 26 դրամ՝ գործող 28,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 36 դրամ՝ գործող 39,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ անշարժ ցանց՝ 34 դրամ՝ գործող 38-ի փոխարեն: Նվազել է նաև հետվճարային քարտերի համար  բաժանորդավճարը՝ գործող 1200 դրամի փոխարեն դառնալով 1000  դրամ:  

Փոփոխվել են կանխավճարային քարտերով սակագները: Մասնավորապես, դեպի ՂՏ բջջային ցանց րոպեավճարը կկազմի 31.5 դրամ՝ գործող 34,99 դրամի փոխարեն, դեպի ՂՏ անշարժ ցանց՝ 31.5 դրամ՝ գործող 34,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 45 դրամ՝ 49,99 դրամի փոխարեն: ԼՂՀ բջջային կանխավճարային համարներից դեպի ՀՀ անշարժ ցանց կատարված զանգի գինը կլինի 40 դրամ՝ գործող 44,99 դրամի փոխարեն:

Անշարժ հեռախոսակապը՝ 1001 րոպեից մինչև 1500 րոպե կլինի 5 դրամ՝ գործող 7 դրամի փոխարեն, 1501 րոպեից ավելը՝ 5 դրամ՝ գործող 9 դրամի փոխարեն:

Անշարժ ցանցից դեպի բջջային ցանց կատարած զանգերը դեպի ԼՂՀ բջջային ցանց կլինի 26 դրամ՝ գործող 28,99 դրամի փոխարեն, դեպի Հայաստանի Հանրապետության բջջային ցանց՝ 36 դրամ՝ գործող 39,99 դրամի փոխարեն: Անշարժ ցանցից դեպի ԼՂՀ անշարժ ցանց (միջշրջանային) կլինի 18 դրամ՝ գործող 19,99 դրամի փոխարեն,  դեպի  ՀՀ անշարժ ցանց՝ 22 դրամ գործող՝  24,99 դրամի փոխարեն:

Զանգեր շրջանների, այդ թվում Ստեփանակերտի միջև (անլար ֆիքսված միջերես համակարգով հեռախոսակապ) սահմանված 250 րոպեն անցնելուց հետո կլինի 18 դրամ՝ գործող 20 դրամի փոխարեն, դեպի ՂՏ բջջային ցանց՝ 26 դրամ՝ 29 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 36 դրամ՝ 40 դրամի փոխարեն և  դեպի ՀՀ ֆիքսված ցանց՝ 22 դրամ՝ գործող 25 դրամի փոխարեն:

Ընդհանուր առմամբ, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ներկայացրած հայտի համաձայն, ընկերության կողմից սահմնաված սակագները միջին հաշվարկով նվազելու են 13,5 տոկոսով:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, անդրադառնալով սակագների սպասվող նվազեցմանը, նշել է, որ ընկերությունը փորձում է այնպես անել, որ ծառայությունները հասանելի լինեն բոլորին: Նրա խոսքով, 2017 թվականին սպասվում են նոր փաթեթենր, որոնք ավելի մատչելի կդարձնեն ընկերության ծառայությունները:


     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search