Հինգշաբթի 19.01.2017   23:01
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   0° С
ՀԱՅ   |   РУС   |   ENG

23 դեկտեմբերի  11:50

Իսրայելը Թրամփին խնդրել է կանխել ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումը

Իսրայելն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է ճնշում գործադրել, որպեսզի կանխվի հրեական բնակավայրերի շինարարությունը դադարեցնելու կոչ անող ՄԱԿ-ի բանաձեւի ընդունումը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Իսրայելական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը Reuters-ին հաղորդել է, որ խնդրանքը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելն իմացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փաստաթղթի ընդունումը թույլ տալու՝ Օբամայի վարչակազմի մտադրության մասին:

Թրամփը Twitter-ում կոչ է արել արգելափակել բանաձեւը եւ հեռախոսազրույց ունեցել Եգիպտոսի նախագահի հետ, որն անսպասելիորեն իր պատվիրակությանը հանձնարարել է հետաձգել իրենց ներկայացրած բանաձեւի շուրջ դեկտեմբերի 22-ի քվեարկությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը, որը բարդ հարաբերություններ ունի Օբամայի հետ, կարծում է, որ ԱՄՆ-ն վաղուց է պաղեստինցիների հետ ծրագրել այս քվեարկությունը:

 

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am